Ավելի քան 700 տեղահանված արցախցի բուժօգնություն է ստացել Գորիսում. փոխնախարար
Գորիսի մշակույթի տանը Արցախից տեղահանված անձանց ընդունելության համար բացված կենտրոնի բուժկետում ավելի քան 700 պացիենտ բուժօգնություն է ստացել։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
«Գորիսի թատրոնի շենքում 3 բուժկետ կա։ Մոտ 2 ժամ առաջվա տվյալներով` այնտեղ արդեն իսկ ավելի քան 700 պացիենտ բուժօգնություն է ստացել։ Կեսից ավելին երեխաներ են։ Եղել են նաև ծննդաբերություններ, ամեն ինչ բարեհաջող է անցել»,– նշել է Ջումայանը։
Նա շեշտել է, որ եղել են այնպիսի քաղաքացիներ, որոնց անհրաժեշտ է եղել հիվանդանոց տեղափոխել։ Փոխնախարարն ընդգծել է` արցախցիներին ամբողջ բուժօգնությունն անվճար` պետպատվերի շրջանակւոմ է տրամադրվում. սահմանափակում չկա։
Ջումայանը վստահեցրել է` Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել։
ԱՆ փոխնախարարը նաև ընդգծել է, որ և՛ շտապօգնությունը, և՛ առաջնային օղակն ամբողջովին «զինված է» ու ո՛չ դեղորայքի, ո՛չ մասնագիտական կարիք չկա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտից դեպի Հակարի կամուրջ ճանապարահատվածի մի մասը քանդված է
«Ժող ջան, զգույշ եղեք»։ Այս մասին իր սոցկայքում գրել է լուսանկարիչ Վահան Ազիբեկյանը և կից լուսանկարներ տարածել։ &nb...
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...