Արցախից Հայաստան մուտք գործած արցախցիների հոսքը երեկվա դրությամբ շատացել է
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է: Այս մասին «Լուրերի» ուղիղ եթերում ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Նա մանրամասներ է ներկայացրել Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանում իրականացվող աշխատանքներից՝ ընդգծելով, որ հոսքը դեռ չի դադարում:
«Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանը մշտական ռեժիմով դիմավորում է քաղաքացիներին: Անհրաժեշտ գրանցումը և անհրաժեշտ գործընթացները տեղում կատարվում են»,- ասել է Վարդան Սարգսյանը:
Ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցչի՝ Հայաստան մուտք գործելուց հետո կատարվում է ԼՂ մեր հայրենակիցների կարիքների գնահատում:
«Քաղաքացիների ընդունման և մեքենաների շարժի հետ կապված ընդհանուր գործընթացը կառավարելի է:
Նշեմ նաև, որ այս ամբողջ գործընթացը բավականին մեծ ուշադրության կենտրոնում է, այստեղ բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ միջազգային, ականատես ենք լինում, որ լուսաբանում են իրավիճակը»,- ասել է Վարդան Սարգսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ անհրաժեշտության դեպքում Գորիսում բացված կենտրոնի կարողությունները կմեծացվեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ,ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...
Արցախիում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հ...