Արցախից տեղահանվածները չպետք է ստանան «դուք այստեղ հաշվառված չեք», «պետպատվեր չունեք» պատասխանները
Արցախի տեղահանված քաղաքացիները բուժհաստատություններ դիմելիս չպետք է ստանան «դուք այստեղ հաշվառված չեք», «համակարգը ձեզ ցույց չի տալիս» կամ «պետպատվեր չունեք» պատասխանները։ Այս մասին հայտնել է ի պաշտպանություն Արցախի ակցիա իրականացնող բուժաշխատողներից մեկը`«Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը։
«ՀՀ կառավարությունը պետք է անգամ հանձնարարական տա առողջապահության նախարարությանը, որպեսզի արցախցու անձնագիրը լինի միակ փաստաթուղթը, որի հիման վրա նրանք կարողանան բուժօգնություն ստանալ։ Վերջիններս պետք է պատշաճ սպասարկվի հիվանդանոցներում կամ օգտվել արտահիվանդանոցային ծառայությունից»,– նշել է Պողոսյանը։
Նշենք, որ վերջիններս ՀՀ առողջապահության նախարարության մոտ ակցիա էին իրականացնում, իսկ հետո Երևանի փողոցներով իրազեկման երթ են արել։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտից դեպի Հակարի կամուրջ ճանապարահատվածի մի մասը քանդված է
«Ժող ջան, զգույշ եղեք»։ Այս մասին իր սոցկայքում գրել է լուսանկարիչ Վահան Ազիբեկյանը և կից լուսանկարներ տարածել։ &nb...
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
11:00-ի դրությամբ ուղղաթիռներով և շտապօգնության մեքենաներով Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի․ ՀՀ ԱՀ
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարո...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...