ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ ՄԻՊ-ը Կոռնիձորում է. նա զրուցել է տեղահանվածների հետ
ՀՀ օմբուդսմենը զրուցել է ԼՂ-ից տեղահանվածների հետ և տվյալներ հավաքագրել: Այդ մասին Կոռնիձորի քաղաքացիական ընդունելության կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
«Մի բան կուզենամ հստակ արձանագրել, որ տվյալ պարագայում մենք ակնհայտորեն գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ, որովհետև նույնիսկ այն դեպքերում, երբ մարդիկ, ըստ էության, այո՛, իրենք են այս պահին դուրս գալիս իրենց տներից, իրենց հայրենիքից, բայց ակնհայտ է, որ այդ իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ իրենք չունեն իրենց հիմնարար իրավունքների վերաբերյալ երաշխիքներ, անվտանգության երաշխիքներ»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը, ապա նաև հավելել, որ թերսնման պատճառով նաև հղիների իրավունքներն են ոտնահարված եղել:
Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ տեղահանվածներին նաև հոգեբանական աջակցություն է տրամադրվում, իսկ ինչ վերաբերում է դպրոցահասակ երեխաների իրավունքների պաշտպանությանը, ապա այս մասով հորդորեց ԶԼՄ-ներին նրանց ուշադրության կենտրոնում չպահել:
«Խնդրում ենք ԶԼՄ-ներին, որպեսզի, եթե նկարներ կամ տեսանկարահանում են արվում, հնարավորինս դեմքերը փակված լինեն, կամ հեռարձակվող կադրի մեջ նրանք չլինեն, որովհետև երեխաների տեսանկյունից սա շատ կարևոր իրավունքի երաշխավորության հարց է»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը:
Օմբուդսմենը նաև տեղեկացրել է, որ նաև միջազգային գործընկերների հետ է աշխատանք իրականացնում:
Մանրամասները՝ տեսանյությում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարմիր բերետավորը, պոլիտեխնիկական համալսարանի ուսանողի ականջը բռնած, բերման է ենթարկում նրան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից ուսանողների են բերման ենթարկում։ Armlur-ի հրապարակած տեսանյությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակից բերման է ենթարկվել 8 անձ
Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակից բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։ Այս մասին Auroranews-ին փոխանցեցին ՆԳՆ ոստի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Իվանյանում պատռելով հանել են Հայաստանի և Արցախի դրոշները
Արցախի Իվանյանի (Խոջալուի) օդանավակայանի տարածքից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։ Այս մասին գրում են ադրբեջանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլոր տեղամասերից ստացված արդյունքները ժամը 10։00-ի դրությամբ․ ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 10։00-ի դրությամբ ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական...