«Չգիտեմ ուր եմ գնում և որտեղ կմթնի օրս». արցախցի աղջկա վերջին օրը՝ Ստեփանակերտում
Արցախցի Նանար Պողոսյանը վերջին անգամ է գիշերել Ստեփանակերտի իր տանը, ավելի ճիշտ՝ լուսացրել։
«Կներես պապ, կներեք տղերք Ձեր թափած արյան համար եմ մինչև վերջ մնացել Արցախում, կառուցել ու կառուցել՝ տներ, արժանապատվություն, պատիվ ու անուն, հիմա ոչ հող ունեմ, ոչ տուն, ոչ հայր, ոչ հայրենիք: Չգիտեմ ուր եմ գնում և որտեղ կմթնի օրս, բայց հայրենազրկման ճանապարհին հասկացա, թե ոնց է լինում իսկական որբը:
Հ.Գ. Կներես պապ, չկարողացա անգամ ճանապարհն անցնել ու գալ հայրենի ծննդավայր քեզ հրաժեշտ տալու, անգամ տան պատից կախված լուսանկարդ սրբորեն ինձ հետ վերցնելու:
Կյանքիս ամենասարսափելի լուսաբացը օտար ամայի ճամփեքի վրա...
Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր վերջին լուսանկարը կունենամ իմ տան պատուհանից, իսկ մյուս տանս չեմ էլ կարողանա հրաժեշտ տալ, որովհետև թուրքն է այդպես ուզում»,- գրել է Պողոսյանն իր ֆեյսբուքում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։
[ca58f4831c75b832644062d888186f62.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է ԼՂ-ից Հայաստան մուտք գործել ժամը 12:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...
Արցախում պայթյունի հետևանքով 290 հոգի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ
Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկակա...
Ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում
Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում են Ա...