Ասկերանում անհետ կորածները շատ չեն, բայց զինվորականների շրջանում շատ զոհեր ունենք․ տեղի քաղաքապետ
Ասկերանում անհետ կորածները շատ չեն, բայց զինվորականների շրջանում շատ զոհեր ունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը։
«Ողջ Արցախը տեղահանվում է, այդ թվում՝ Ասկերանը։ Ընթացքում տեղահանվում է բնակչությունը։ Անհետ կորածներ Ասկերանում այդքան շատ չեն, զոհեր շատ ունենք, հիմնականում զոհերը զինվորականների շրջանում է։ Թուրքն արդեն 200 մետր է Ասկերանից հեռու։ Երբ Ասկերանի բնակչությունն ամբողջությամբ տարհանվեց, ես էլ վերջում դուրս կգամ, մինչև վերջին մարդը դուրս չգա, ես դուրս չեմ գա։ Մարդիկ արդեն վերջին աստիճանին են հասել։ Բոլորի նյարդային համակարգը խանգարվել է։ Ոչ մեկ չի կարող պատկերացնել, թե այստեղ ինչ է կատարվում։ Մինչև մարդն իր կաշվի վրա չզգա, չի պատկերացնի, թե այստեղ հիմա ինչպես են ապրում»,- պատմել է Հայկ Շամիրյանը։
Լրատվամիջոցի հետ զրույցում նա ասել է, որ քաղաքում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Հայտարարություն՝ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիների համար
ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը...
Քանի մարդ է ԼՂ-ից Հայաստան մուտք գործել ժամը 12:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ...
Ուղղաթիռով բժիշկների թիմը Երևանից մեկնել է Ստեփանակերտ
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։ Այս մասին հայտ...
Արցախիում պայթյունից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը վայրէջք է կատարել Սիսիանում
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիան: Այս մասին հ...