«Ինչպես կարելի է գլխի չընկնել՝ գործակալների այս շրջանակը փորձում է վերջ տալ ՀՀ անկախությանը». Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վերջին օրերին ՀՀ-ի և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և գրել.
«Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը.
Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի խմբակցության ղեկավարը սպառնում է, որ արյուն կթափեն, հետո ասում, որ սպասում են` կանչը երբ կհնչի:
Սեպտեմբերի 19-ին հնչում է կանչը` ադրբեջանական թնդանոթների համազարկով: Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա:
Սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվում հրադադարի համաձայնություն, որի ակտիվ մասնակիցներից մեկը Լեռնային Ղարաբաղի դաշնակցական ԱԺ նախագահն է: Համաձայնությանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցում:
Ստեփանակերտում մարդկանց հավաքում են օդանավակայան, նախապես խոստանալով, որ գնալու են Հայաստան, իսկ հետո ասում, որ Հայաստանը չի թողնում, որ իրենք լքեն Ղարաբաղը: Մարդկանց բազմությանը նկարում են և տարածում` մեղադրելով ՀՀ իշխանություններին: Փորձում են հրեշացնել ՀՀ իշխանությանը, որի վրա արդեն պետք է հարձակվեն Երևանում:
Ստեղծում են հարձակման լեգիտիմություն:
Կանչը հնչելուն պես` Երևանում, դաշնակները, Քոչարյան-Սարգսյան & Co-ն դուրս է գալիս փողոց` մեղադրելով Հայաստանի իշխանությանը Ղարաբաղը հանձնելու և մարդկանց Հայաստան մուտքը թույլ չտալու մեջ: Օգտագործում են մարդկանց էմոցիաները և հեղաշրջման կոչեր անում:
Մարգարիտա Սիմոնյանը և Վլադիմիր Սոլովյովը, կոչ են անում հայ բնակչությանը միանալ ընդդիմության ցույցերին, իսկ ՌԴ պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեոդորովը երեկ հայտարարում է, որ Ռուսաստանը կվերացնի Հայաստանը և այն կդարձնի Ռուսաստանի գուբերնիա:
Այսքանից հետո, բացատրեք, թե ինչպես կարելի է գլխի չընկնել, որ գործակալների այս շրջանակը փորձում է վերջ տալ ՀՀ անկախությանն ու պետականությանը:
Հայաստանը մնալու է կանգու´ն:
Վստահ եղե´ք»:
Նմանատիպ հոդվածներ
«Զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ Ֆիդան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Եվ նորից Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը անդրադարձել է միջանցքի թեմային: Նյու Յո...
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին: «Հարգարժան պարոն նախագահ, Ձե...
Ադրբեջանը պատրաստ է իրական երկխոսության և բանակցությունների Հայաստանի հետ. Բայրամով
Ադրբեջանը վճռական է վերաինտեգրել ԼՂ-ում ապրող էթնիկ հայերին իբրև հավասար իրավունքներ ունեցող քաղաքացիների: Այս մասին ՄԱԿ...
Արցախի տեղեկատվական շտաբը՝ Եվլախում կայացած հանդիպման մասին
Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպո...