Առաջնագծում լարված է, կուտակումներ կան․ Աշանի գյուղապետ
Գյուղում հիմա հանգիստ է, կրակոցներ չկան։ Ընդհանուր շրջափակում է, Ստեփանակերտ գնալ չենք կարող, փակ են ճանապարհները, բայց հարակից գյուղերի հետ կապ կա, ճանապարհներին խնդիրներ չկան։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանը։
«Առաջնագծում լարված է, կուտակումներ կան»։
Նշենք, որ Արցախի մի շարք համայնքներ հայտնվել են տոտալ շրջափակման մեջ՝ հարակից ճանապարհներին ու բարձունքներին ադրբեջանական զինված ստորաբաժանումներն են: Վերջին երկու օրվա ընթացքում նրանք չեն կրակում, չեն հարձակվում, սակայն մարդիկ չեն կարողանում շարժվել դեպի Ստեփանակերտ և սպասում են: Բանակցություններ են տարվում ռուս խաղաղապահների հետ՝ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
«Եվլախի հանդիպմանը հաջորդել է Շուշիի հանդիպումը»․ լրագրող Թաթուլ Հակոբյան
Եվլախում կայացած բանակցություններին հետևել են հայ-ադրբեջանական նոր շփումներ: Այդ մասին ֆեյսբուքում գրել է լրագրող Թաթուլ...
Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ նամակներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադ...
Ադրբեջանական զորքերը շարժվում են դեպի Ստեփանակերտի կենտրոն. Ալեքսանդր Լապշին
7 ամիս Ադրբեջանում դատապարտված ՌԴ և Իսարյելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքում գրառել է, որ ադրբեջանական զո...
Ադրբեջшնցիները մոտեցել են Ստեփանակերտի այս արվարձանին և նույնիսկ մտել առաջին տներ.Արտակ Բեգլարյան
Ամբողջ Կրկժանը դատարկ է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։ Այս մասին գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․ «Ա...