Վերահաշվարկի արդյունքում ձայներ են ավելացել

Երևանի 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։ 

Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: 

Պատկերն այսպիսին է․ 

«Հանրային ձայն» կուսակցություն - ավելացել է 16 քվեաթերթիկ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- ավելացել է 31 քվեաթերթիկ 

«Արդար Հայաստան» կուսակցություն-ավելացել է 5  քվեաթերթիկ 

«Հաղթանակ» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ 

«Ուժը հայրենյաց» կուսակցություն- ավելացել է 6 քվեաթերթիկ 

«Հայաստանի եվրոպական կուսակցություն»-պակասել  է 2 քվեաթերթիկ 

«Ազգային առաջընթաց» կուսակցություն- ավելացել է 32 քվեաթերթիկ 

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ 

«Հանրապետություն» կուսակցություն- պակասել է 3 քվեաթերթիկ 

«Միացյալ Հայաստան» կուսակցություն-պակասել է 5 քվեաթերթիկ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-ավելացել է 4 քվեաթերթիկ 

«Ժողովրդավարական Համախմբում»- կուսակցություն՝ պակասել է 3 քվեաթերթիկ 

«Ապրելու երկիր» կուսակցություն-ավելացել է 4 քվեաթերթիկ 

«Մայր Հայաստան» դաշինք- ավելացել է 67 քվեաթերթիկ 

Անվավեր քվեաթերթիկների թիվը-պակասել է 266-ով 

Անճշտությունների չափը՝ -10 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։