Եթե Հայաստանը «բարեխղճորեն կատարի» իր պարտականությունները, ապա խաղաղության համաձայնագիրը կյանքի կկոչվի. Թուրքիայի ՊՆ
Հուսով եմ, որ այս իրադարձությունները քայլ կլինեն դեպի երկարաժամկետ խաղաղություն. այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Milliyet թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիան, որը Բաքուն ներկայացրել է իբրև թե «տեղային հակաահաբեկչական գործողություն» և դրանից հետո Արցախի և Ադրբեջանի միջև հրադադարի պայմանավորվածությունը, Եվլախում երկու կողմի բանակցությունները:
«Եթե Հայաստանը բարեխղճորեն կատարի իր պարտականությունները, ապա խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի, և երկար սպասված խաղաղությունն ու հանգստությունը կգան տարածաշրջան»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ Արցախում կրակի դադարեցման վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
«Եվլախի հանդիպմանը հաջորդել է Շուշիի հանդիպումը»․ լրագրող Թաթուլ Հակոբյան
Եվլախում կայացած բանակցություններին հետևել են հայ-ադրբեջանական նոր շփումներ: Այդ մասին ֆեյսբուքում գրել է լրագրող Թաթուլ...
Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ նամակներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադ...
Ադրբեջանական զորքերը շարժվում են դեպի Ստեփանակերտի կենտրոն. Ալեքսանդր Լապշին
7 ամիս Ադրբեջանում դատապարտված ՌԴ և Իսարյելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքում գրառել է, որ ադրբեջանական զո...
Զախարովան՝ Արցախի մասին. «Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք»
Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, ա...