Թշնամու ներկայություն կա նաև Ստեփանակերտի թաղամասերում. Խանումյան
Թշնամու ներկայություն կա բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում՝ Ստեփանակերտի թաղամասերում: Այս մասին գրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:
«Արցախի ամենածանր օրը։ Երկիրը թշնամու կողմից բաժանված է մի քանի մասի, թշնամու ներկայություն կա բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում Ստեփանակերտի թաղամասերում։ Աջ ու ձախ տարբեր բնակավայրերից եկած տեղահանված բնակչություն։ Իրենց հարազատներին վիրավորների ու զոհերի մեջ փնտրող մարդիկ։ Հարազատների, ընկերների մասին անընդհատ լրացվող ողբերգական նորություններ»,– գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում, ինչպես նաև` բլոկ-պոստեր են տեղակայել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին:
Նմանատիպ հոդվածներ
Չկան կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը կոչ է անում Արցախում ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահներ տեղակայել
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության...
Այսօր Եվլախում սպասվում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը
Այսօր Եվլախում սպասվում Է Եվլախում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը: Ավելի վաղ Արցախի նախագահի աշխատակազմ...
Առաջնահերթ է թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում. ՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ
Չնայած բարդ իրավիճակին` ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը և հնարավոր ամե...
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...