Սպորտ
Հայաստանի խնդրանքով Բաքվում նախատեսված բռնցքամարտի ԵԱ–ն տեղափոխվել է Մոնտենեգրո
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի խնդրանքը բավարարվել է, և Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Մոնտենեգրո: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
«Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC) հաշվի առնել ստեղծված իրավիճակն ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգությանը հարցը և փոխել մրցավայրը»,– գրել է նա։
EUBC-ը ուսումնասիրել է ֆեդերացիայի խնդրանքն ու բավարարել այն։ Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա նոյեմբերի 10-21-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ
Կասիլյասը նշել է, թե որ հավաքականը կհասնի ԱԱ-2026-ի եզրափակիչ
1.0