ՌԴ ՊՆ-ն Արցախում տիրող իրավիճակի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ն տեղեկագրից:
Շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգության ապահովմանը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ հակամարտող կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա։ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից, հակամարտող կողմերի միջև հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի գրանցվել։
Ակտիվ ռազմական գործողությունների սկզբից ի վեր խաղաղապահները տարհանել են ավելի քան 3,1 հազար մարդու Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։
Նրանցից 1428-ը երեխաներ են. բոլոր տարհանվածները գտնվում են խաղաղապահ կոնտինգենտի հետ։ Ապահովված են հանգստով և տաք կերակուրներով։
Ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել 16 խաղաղ բնակչի։ Քաղաքացիներին ուղեկցելիս կրակի տակ է հայտնվել խաղաղապահների շարասյունը։
Կողմերի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է արյունահեղությունը կանխելու և անվտանգությունն ապահովելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության բանակի վերջին հաղորդագրությունը․ ի՞նչ իրավիճակ է շփման գծում
Արցախի ՊԲ–ից հայտնում են, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժան...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է ՝ Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումնե...
«Մենք ամբողջական շրջափակման մեջ ենք, արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա դուրս գանք․ սա վերջն է»․ գյուղապետ
Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, բնակիչների տարհանում չենք կարողանում անել, այս պահին էլ կրակում են...
Արցախի ՄԻՊ-ը հայտնել է թարմացված տվյալներ՝ զոհերի և վիրավորների վերաբերյալ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է. «Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվութ...