«Մենք ամբողջական շրջափակման մեջ ենք, արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա դուրս գանք․ սա վերջն է»․ գյուղապետ
Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը շրջափակման մեջ է, բնակիչների տարհանում չենք կարողանում անել, այս պահին էլ կրակում են: Այս մասին NEWS.am-ին պատմել է Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:
«Զինադադար մեր հատվածում չկա: Դեռ մեր գյուղի մեջ չեն խփել, բայց կողքերն են խփում: Անտանելի վիճակում ենք: Եղցահողից տարհանում հաջողվել է անել, բայց մեր գյուղից տարհանում չենք կարողացել անել, կանայք, ծերեր, երեխաներ... բոլորն այստեղ են: Եղցահողն արդեն չկա, հողին են հավասարեցրել, այնտեղ էլ մարդ չկա: Անորոշություն է, չգիտենք՝ ոնց անենք: Մենք ամբողջական շրջափակման մեջ ենք: Գյուղից զոհեր ու վիրավորներ չունենք, բայց մեր ընդհանուր տարածքից շատ զոհեր ունենք, շատերի տեղը չգիտենք»,- մանրամասնել է գյուղապետը:
Նա նշել է, որ հարակից Հին Շենի առավելությունն այն է, որ այնտեղ ռուս խաղաղապահներ կան:
«Բայց հասկանում եք, չէ՞, արդեն ռուսն էլ ռիսկ չի անում թույլ տա դուրս գանք: Սա վերջն է: Սրանից էն կողմ էլ բան չկա, չի էլ լինի», – ասել է Դավթյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության բանակի վերջին հաղորդագրությունը․ ի՞նչ իրավիճակ է շփման գծում
Արցախի ՊԲ–ից հայտնում են, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժան...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է ՝ Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումնե...
Արցախի ՄԻՊ-ը հայտնել է թարմացված տվյալներ՝ զոհերի և վիրավորների վերաբերյալ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է. «Ժամը 03:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացված տեղեկատվութ...
Արցախի ՄԻՊ-ը՝ զոհերի և վիրավորների մասին է հայտնել
Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` Ա...