Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե ինչ որոշում են կայացրել․ կստեղծվի «Ազգային կոմիտե»
Երեկ Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ունեցել ենք խորհրակցություն՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում և ունենք որոշում. առաջինը, որ ժողովրդական շարժումը, պայքարը առաջնորդելու համար պետք է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի այս ամենի համար, կառաջնորդի ժողովրդին և պայքարը կհասցնի իր հաղթական ավարտին: Դա կկոչվի Ազգային կոմիտե: Երկրորդը, մենք մշակել ենք քայլերի, գործողությունների ծրագիր, որի վերջնարդյունքը պետք է լինի այս չարիքի՝ կառավարության հեռացումը:
Խորհրդարանական ընդդիմությունը այդ ծրագրի շրջանակներում օգտվելու է նաև ԱԺ-ում իմպիչմենթ սկսելու գործընթացով: Մենք քաղաքական ուժերի խորհրդակցությունների արդյունքում ձևավորված ծրագիրը պատկերացումները փոխանցելու ենք նոր ստեղծվող Ազգային կոմիտեին, որը շատ կարճ ժամանակ հետո այս հարթակից ներկայացնելու է քայլերի և գործողությունների ծրագիր»,- ասել է Սաղաթելանը:
Նա չհամաձայնեց տեսակետին, թե ամեն ինչ ավարտված է և արդեն ուշ է.
«Ուշ չի, ժողովուրդ, եթե ուշացնենք, Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու, մի կոտրվեք: Պետք է շարունակենք պայքարը: Երբեք ուշ չի»:
Նմանատիպ հոդվածներ
«Բաքուն գնահատում է ՀՀ ղեկավարության քաղաքական կոմպետենտությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Ալիև
Նախկինում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»,- այդ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում...
Պուտինը գոհունակություն է հայտնել ԼՂ-ում «հակամարտության սուր փուլը» հաղթահարելու կապակցությամբ
Կրեմլի մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախաֆագ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն «Քոչարին» ներկայացնում է որպես ադրբեջանական պար, իսկ հետո ջնջում հրապարակումը
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ն ժամեր առաջ ինստագրամյան իր պաշտոնական էջում հրապարակում էր արել, որտեղ Քոչարին վերագրում էր որպես ադրբեջանա...