Հնդկաստանը դադարեցրել է Կանադայի հետ առևտրային բանակցությունները
Հնդկաստանը դադարեցրել է Կանադայի հետ առևտրային բանակցությունները որոշ հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Այս մասին Firstpost պարբերականին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիուշ Գոյալը:
Ավելի վաղ Կանադայում Հնդկաստանի դեսպան Սանջայ Կումար Վերման հայտնել էր, որ բանակցությունները փակուղի են մտել:
Նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Կանադան չեղարկել է Հնդկաստան գնացող առևտրային առաքելությունը, որը պետք է Մումբայ ժամաներ հոկտեմբերի սկզբին: Ակնկալվում էր, որ առաքելության աշխատանքը կկենտրոնանա գյուղատնտեսության, պարենի, թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների խնդիրների վրա:
«Մենք դադարեցրել ենք Կանադայի հետ առևտրային երկխոսությանը։ Պետք է համոզվենք, որ աշխարհաքաղաքական և տնտեսական առումով նույն ալիքի վրա ենք։ Որոշակի խնդիրներ, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում, լուսաբանվել են վարչապետներ Նարենդրա Մոդիի և Ջասթին Թրյուդոյի երկկողմ հանդիպման ժամանակ», - նշել է նախարարը:
Հնդկաստանն ու Կանադան առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ են անցկացրել։
Հիշեցնենք, որ Կանադան հայտարարել է հնդիկ բարձրաստիճան դիվանագետի արտաքսման մասին: Ի պատասխան՝ Հնդկաստանը նաև որոշում է կայացրել երկրից արտաքսել կանադացի բարձրաստիճան դիվանագետին։ Հավելենք, որ Հնդկաստանի ԱԳՆ-ն հերքում է այդ մեղադրանքները և դրանք անվանում է անհեթեթ։ Հնդկաստանը Կանադայի կառավարության հայտարարությունները համարում է ուշադրությունը շեղելու փորձ Խալիստանի ահաբեկիչներից և ծայրահեղականներից, որոնք ապաստան են ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իվանյանում բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
Իվանյանում (Խոջալու բնակավայրում) մեկնարկել է Արցախի իշխանության և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այդ...