ՀՀ ԱԳՆ-ն ասելիք չունի՞, իսկ վարչապետ Փաշինյա՞նը․ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը
2020 թվականի սեպտեմբերյան հարձակումից երեք տարի անց Ադրբեջանը նոր հարձակում է սկսում Արցախի դեմ՝ ռմբակոծելով քաղաքները․․․ Սա ռուս խաղաղապահների ներկայության, նոյեմբերի 9-ի թղթի առկայության պարագայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«ՀՀ ԱԳՆ-ն ասելիք չունի՞...ոչ մի հայտարարություն, ոչ մի արձագանք, իսկ վարչապետ Փաշինյա՞նը, միգուցե գոնե թվիթերյան գրառում անի, որ այդքան զիջեց, բայց միևնույն է ոչ մի պատերազմ էլ չկարողացավ կանխել, քանի որ Ադրբեջանի ախորժակն անսպառ է...»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սոցցանցերում 1 ժամից ավելի է հայտնվել են տեսանյութեր, որոնցում լսվում են թնդանոթների, կրակոցների և պայթյունների ձայներ։ Ստեփանակերտում միացվել է օդային տագնապի ազդանշանը։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իվանյանում բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
Իվանյանում (Խոջալու բնակավայրում) մեկնարկել է Արցախի իշխանության և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այդ...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...