«Ես Ռուսաստանին վստահում եմ ոչ պակաս, քան Արևմուտքին»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամը կձգձգվի։ Նա նաև նշել է, որ համագործակցում է Ռուսաստանի հետ և վստահում է նրան ոչ պակաս, քան Արևմուտքին
«Ես նրանց չվստահելու պատճառ չունեմ: Վերջին 50 տարիների ընթացքում մենք կանգնած ենք Եվրամիության շեմին, և այս պահին ես Ռուսաստանին վստահում եմ ոչ պակաս, քան Արևմուտքին»,- նշել է Էրդողանը սեպտեմբերի 18-ին PBS-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ իր բնական գազի մատակարարումների կեսը գալիս է Ռուսաստանից, ինչը վկայում է իրենց համերաշխության մասին:
«Մենք համատեղ քայլեր ենք անում, համագործակցում ենք նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս ամենը մենք կարող ենք անել Ռուսաստանի հետ միասին»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով, Անկարան ու ԵՄ անդամ երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։
«Ռուսաստանն իմ ամենամոտ հարևաններից մեկն է, և մենք ընդհանուր պատմություն ունենք»,- նշել է Էրդողանը։
Նա կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը «երկար կտևի»։ Միևնույն ժամանակ, Թուրքիան հույս կունենա, որ այն «կավարտվի որքան հնարավոր է շուտ»։ Էրդողանն ընդգծել է, որ Մոսկվան «իրոք հավատարիմ է այս հակամարտության շուտափույթ ավարտի դիրքորոշմանը»:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իվանյանում բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
Իվանյանում (Խոջալու բնակավայրում) մեկնարկել է Արցախի իշխանության և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այդ...