ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ։
Այս մասին նշվում է ՀՀ ԱԱԾ հայտարարության մեջ․
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում ենք տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ երկրի սահմանադրական կարգը պահպանելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն։
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին, պահպանել զգոնություն, թույլ չտալ իրավակարգի խախտումներ»։
Նմանատիպ հոդվածներ
Կան տուժած ոստիկաններ. ոստիկանությունը հաստատում է
Կան վնասվածքներ ստացած ոստիկաններ: Այս մասին Auroranews.am–ին հաստատեցին ոստիկանությունից: Միևնույն ժամանակ, չնշեցին, թե...
Արցախն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ է. սա Ալիևի վարքագիծն է, որն իրեն վեր է դասել Աստծո օրենքից. Լևոն Արոնյան
Լեւոն Արոնյանը բաց նամակ է հրապարակել՝ ուղղված շախմատային հանրությանը: Բաց նամակում հայ գրոսմայստերն անդրադառնում է Արախ...
Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստան
Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախումներ կառավարության դիմաց՝ ցուցարարների և ոստիկանների միջև
Կառավարության շենքի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ցուցարարները փորձում են ճեղքել ոստիկանական...