ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոնալդուն ժամանել է Թեհրան․ իրանցի երկրպագուները ներխուժել են հյուրանոց
Իրանցի ֆուտբոլասերները Թեհրանում ներխուժել են հյուրանոց` հուսալով, որ կկարողանան տեսնել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր Ռոնալդուն «Ալ Նասրաի» կազմում Թեհրան է մեկնել մասնակցելու Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԱՖԿ) Չեմպիոնների լիգայի տեղի «Պերսեպոլիս» ակումբի դեմ խաղին մասնակցելու համար: Հանդիպումը կկայանա այսօր:
Մի քանի տասնյակ երկրպագուներ հավաքվել են հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Ռոնալդուն, այնուհետև ներխուժել են նախասրահ և վանկարկել պորտուգալացու անունը: Ավելի վաղ երկրպագուները օդանավակայանից ուղեկցել էին «Ալ Նասրի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը` պաստառներով զարդարելով հյուրանոց տանող ճանապարհը:
Ինչպես հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը, «Ալ Նասրայի» խաղացողներին Թեհրանում հսկում է «էլիտար ստորաբաժանումը», որում ընդգրկված եննախագահական ուղևորությունների ուղղությամբ մասնագիտացած իրավապահ մարմինների աշխատակիցները: Նրանք պետք է կանխեն երկրպագուների և սաուդյան թիմի խաղացողների միջև ցանկացած շփում։
Իրանցի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել բուն հանդիպմանը, որը տեղի կունենա երկրի խոշորագույն «Ազադի» մարզադաշտում (այս մարզադաշտում կարող է մինչև 90 հազար մարդ տեղավորվել): Դա պայմանավորված է 2021 թվականին Instagram-ում «Պերսեպոլիսի» էջում վիճահարույց գրառման հրապարակումից հետո Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի սահմանած պատժամիջոցներով։
[2c187630344c52b69e308baad196868e.jpg]
[7e35e318ebba57f11d51a30d5d3600b2.jpg]
[606946cdf316160caeccb5c77fb1ec06.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում (օլիմպիական վարկանիշային) 65 կգ քաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 տպավորիչ հաղթանակից հետո քառորդ եզրափակչում Հարությունյանին չհաջողվեց հաղթել․ ըմբշամարտի ԱԱ
57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը երեք տպավորիչ հաղթանակներից հետո քառորդ եզրափակիչում 14։16 հաշվով պարտվեց ճապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Անդրեասյանը մեկնարկեց հաղթանակով․ ըմբշամարտի ԱԱ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցի...
Վարազդատ Լալայանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Վարազդատ Լալայանը երկամարտում 460 կգ...