ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում (օլիմպիական վարկանիշային) 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը ադրբեջանցի մրցակցի նկատմամբ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Եվրոպայի գործող չեմպիոնը քառորդ եզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիևին և տպավորիչ հաղթանակ տարավ 12:2 հաշվով:
Թևանյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել չեզոք երկրի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Նուրգյուն Սկրիաբինի նկատմամբ:1/8 եզրափակիչում Վազգեն Թևանյանը գոտեմարտեց Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաժիդ Կուդիևի հետ և լարված պայքարում հաղթեց 8:6 հաշվով:
Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
Երրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվել է 1/16 եզրափակիչում:
Նշենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 19-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոնալդուն ժամանել է Թեհրան․ իրանցի երկրպագուները ներխուժել են հյուրանոց
Իրանցի ֆուտբոլասերները Թեհրանում ներխուժել են հյուրանոց` հուսալով, որ կկարողանան տեսնել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 տպավորիչ հաղթանակից հետո քառորդ եզրափակչում Հարությունյանին չհաջողվեց հաղթել․ ըմբշամարտի ԱԱ
57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը երեք տպավորիչ հաղթանակներից հետո քառորդ եզրափակիչում 14։16 հաշվով պարտվեց ճապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Անդրեասյանը մեկնարկեց հաղթանակով․ ըմբշամարտի ԱԱ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցի...
Վարազդատ Լալայանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Վարազդատ Լալայանը երկամարտում 460 կգ...