ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պանելային քննարկման ժամանակ, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Լաչինի միջանցքի շրջափակմանն ու այլ հարցերի․
«Ես չեմ տեսնում, թե կա ինչ-որ փոփոխություն, շրջադարձ․ մենք հասկանում ենք՝ ինչ է կատարվում։ Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանն Ադրբեջանի հետ կոնֆլիկտից հետո վերահսկել է 7 շրջան։ Մենք առաջարկել ենք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ Քելբաջարն ու Լաչինը մնան Հայաստանի փաստացի իրավազորության տակ, բայց Հայաստանի ղեկավարությունը դրան չհամաձայնեց, թեև մեկ տասնամյակ փորձել ենք համոզել։ Մեր հարցին պատասխանել են՝ կկռվենք։
Ի վերջո, ամեն բան բերեց ներկայիս իրավիճակին։ Խնդիրը միայն հետևանքները չեն, այլև այն, որ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունը Ղարաբաղի նկատմամբ։ Մենք գիտենք այդ մասին։ Հիմա ինձ Ալիևն է ասում, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, որ այն լուծված է, Հայաստանի ղեկավարությունը այդ մասին հրապարակային հայտարարել է։
Մինչև 1991թ. տարածքը Ադրբեջանի տարածք համարելը, որում նաև Ղարաբաղի տարածք է, դա մեր որոշումը չէր, Հայաստանի որոշումն էր։ Եթե Հայաստանը ճանաչում է, ի՞նչ կարող ենք մենք անել։ Այդտեղ, իհարկե, հումանիտար հարցեր և մեր խաղաղապահների մանդատի հարցեր են ծագում, էթնիկ զտման խնդիրների հարցեր են ծագում։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես իրենք են ասում, հետաքրքրված չեն էթնիկ զտումներում, այլ շահագրգռված են, որ պրոցեսը փափուկ անցնի։
Եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ուրեմն՝ վերջ։ Այդ մասը խնդրի բանալին է, Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը։ Այս օրերին Փաշինյանն ինձ նամակ է ուղարկել, մենք նրա հետ կապի մեջ ենք։ Ոչ մի խնդիր Հայաստանի և վարչապետ Փաշինյանի հետ չկա։ Մենք մշտական կապի մեջ ենք», - հայտարարել է Պուտինը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». Փաշինյան
«Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 5-ին կստորագրվի՞ փաստաթուղթ. Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք կստորագրվի փաստաթուղթ հոկտեմբերի 5-ին՝ Գրան...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հարցին, թե ինչ պիտի անեք, պատասխանել են՝ կկռվենք. Պուտինը` ՀՀ-ին առաջարկի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված է, քանի որ Հայաստանն ինքը ճանաչել...