ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոկտեմբերի 5-ին կստորագրվի՞ փաստաթուղթ. Փաշինյանը պատասխանում է
Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք կստորագրվի փաստաթուղթ հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը․
«Ցավոք սրտի՝ ոչ, եթե ստորագրվեր, կհամարեինք, որ այն համապատասխանում է ՀՀ հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել։ Ասել ենք՝ մենք շարժվում ենք «Խաղաղության օրակարգով», հնարավորինս արագ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր»,- ասել է Փաշինյանը։
«Հույս ունենք՝ մեր ինտեսիվ բանակցությունները կշարունակվեն, կհասնենք մեր խնդիրների լուծմանը։ Մենք ահագին ժամանակ ենք կորցրել Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով․ նման իրավիճակի չլինելու դեպքում կարող էինք էներգիան ուղղորդել պայմանագրի քննարկմանը մեծ ժամանակ տալուն»,- նշել է նա։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». Փաշինյան
«Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պանելային քննարկման ժամանակ, անդրադարձել է Լեռնայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորքեր կուտակելով` Ադրբեջանը փորձում է մեզ ինչ-որ բաներ պարտադրել. Ալեն Սիմոնյան
«Բաքուն փորձում է ճնշում գործադրել Երևանի վրա՝ զորքեր կուտակելով դեպի սահման, պարբերաբար գնդակոծելով հայկական դիրքերը և...
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...