Պեսկովը պատասխանել է Կադիրովի հիվանդության մասին լուրերի վերաբերյալ հարցին
Կրեմլը տեղեկություն չունի Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հնարավոր հիվանդության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք որևէ տեղեկություն չունենք։ Համենայնդեպս, նախագահի աշխատակազմը հազիվ թե կարող է տեղեկություն տրամադրել նրա առողջական վիճակի մասին։ Հետևաբար, մենք այստեղ ասելու ոչինչ չունենք», - պատասխանել է Պեսկովը լրագրողներին այն հարցին, թե որքանով է Կրեմլը մտահոգված Կադիրովի վիճակով։
Բացի այդ, Պեսկովը մեկնաբանել է լուրերն այն մասին, թե իբր Կադիրովը կիրակի օրը մեկնել է Մոսկվա՝ հավանաբար Պուտինի հետ հանդիպելու համար:
«Պուտինի հետ հանդիպումներ չեն եղել», - պատասխանել է Պեսկովը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ, տելեգրամյան տարբեր ալիքներում և լրատվամիջոցներում չհաստատված տեղեկություն էր հայտնվել, որ Կադիրովն իբր գիշերը մահացել է Կրեմլի վարչական բաժանմունքի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Մինչ այս լուրեր էին տարածվել նրա ծանր հիվանդության մասին։ Այս ֆոնին Կադիրովը կիրակի օրը հրապարակել է իր զբոսանքի տեսանյութը և խորհուրդ տվել մաքուր օդ շնչել՝ իրականությունն ասեկոսեներից տարբերելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...