Իրանն ու ԱՄՆ-ն այսօր բանտարկյալների փոխանակում կկատարեն
Իրանի և ԱՄՆ-ի միջև այսօր՝ սեպտեմբերի 18-ին, տեղի կունենա բանտարկյալների փոխանակում «հինգը հինգի դիմաց» ձևաչափով։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ։
«ԱՄՆ բանտերում գտնվող Իրանի 5 քաղաքացի և Իրանում բանտարկված 5 ամերիկացի այսօր ազատ կարձակվեն», - Քանաանիի խոսքերն է փոխանցում IRNA գործակալությունը։
Պաշտոնյան հավելել է, որ Իրանի 2 քաղաքացի սեփական կամքով վերադառնում է հայրենիք, 1 իրանցի միանում է իր ընտանիքին երրորդ երկրում, իսկ ևս 2-ը ցանկանում են մնալ ԱՄՆ-ում։
Քանաանին նաև հայտնել է, որ Իրանի ակտիվները, որոնք սառեցվել էին Հարավային Կորեայի բանկերում ԱՄՆ-ի ճնշման պատճառով, սեպտեմբերի 18-ին լիովին գտնվում են Իրանի տրամադրության տակ։
Ըստ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության՝ Իրանի համար հասանելի է դարձել 6 միլիարդ դոլար գումարը, որը հարավկորեական բանկերում սառեցված էր ամերիկյան պատժամիջոցների պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...