Բաքուն հայ բնակչությանը միասին ապրելու կոչ է անում. ադրբեջանցի պաշտոնյա
Բաքուն հայ բնակչությանը միասին ապրելու կոչ է անում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը՝ նշելով՝ Ադրբեջանական պետությունն ու ադրբեջանցիները պատերազմ չեն ուզում։
«Մենք կոչ ենք անում հայ բնակչությանը միասին ապրելու։ Այսօր մենք մտահոգված ենք ռազմական ագրեսիայի հետևանքով ավերված բնակավայրերի շուտափույթ վերականգնմամբ և հայրենիքում տեղահանված 750 հազար բնակիչների շուտափույթ վերադարձով իրենց տներ»,- հայտարարել է Նագիևը։
Նա ասել է նաև, թե «ներկայումս որոշ հայ գաղափարախոսներ, վկայակոչելով պատմությունը, բարձրացնում են հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու անհնարինության հարցը», սակայն, նրա խոսքով, «հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հայ բնակչությունը, մինչև ռազմական հակամարտությունը, երկար ժամանակ ապրել Բաքվում և Ադրբեջանի այլ վայրերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, հարմարավետ պայմաններում, որպես հարգված քաղաքացիներ և ունենալով բավարար հեղինակություն հասարակություն մեջ»:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...