Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Ղազարյանը՝ ընտրական գործընթացներում մի շարք հարցերի մասին

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ընտրական գործընթացներում Ծառայության…

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ընտրական գործընթացներում Ծառայության գործառույթներին առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես.

 

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունքին՝ ՀՀ քաղաքացիների և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մասով, նախնական (823 559 ընտրող) և վերջնական (824 250 ընտրող) ընտրական ցուցակների կազմմանը և հրապարակմանը, ավագանու թեկնածուներին տրամադրված 900 տեղեկանքներին՝ ընտրվելու իրավունքն իրացնելու նպատակով։ 

 

Անդրադարձ է կատարվել նաև․ Ոստիկանության հետ համագործակցությանը ընտրացուցակներում անճշտություններ հայտնաբերելու (հայտնաբերվել է 381 անճշտություն) և շտկելու ուղղությամբ՝ նշելով, որ 225-ը մահացած անձանց տվյալներ են եղել, որոնք հանվել են ընտրացուցակներից և պարզաբանելով նման դեպքերի հնարավորությունը, ընտրության օրվա և ընտրատեղամասի վերաբերյալ ծանուցումներին, դրանց ընթացակարգին և կատարման ընթացքին, ընտրելու իրավունք ունեցող օտարերկրացիների թվին (14 653, այդ թվում, 11 890 Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 89 Հնդկաստանի քաղաքացի)։

 

Հավելենք, որ Արմեն Ղազարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

 

Առավել մանրամասն՝ տեսանյությում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250