Տարածաշրջանում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելի հայկական զինված ուժերն են. Բայրամովը՝ Աբդոլլահիանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին Թվիթերում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահների միջև վերջին հանդիպումների արդյունքում առաջացած հարցերն ու հետագա անելիքները:
Բայրամովը նշել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղ առաջարկներին, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը նպաստող նախաձեռնություններին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Հայաստանի ղեկավարության շարունակվող ռազմաքաղաքական սադրանքներին, հարված են հասցրել այդ ջանքերին:
Ընդգծվել է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի ՝ սեպտեմբերի 2-ին «անջատողական ռեժիմին» ուղղված շնորհավորանքը լիովին հակասում է Ղարաբաղյան տարածաշրջանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սատարելու մասին նրա արած հայտարարություններին:
Դրա հետ մեկտեղ կարևորվել է Հայաստանի կողմից ստեղծված, այսպես կոչված, «ընտրական» ռեժիմի ապօրինի գործունեության դատապարտումը։ Նշվել է, որ տարածաշրջանում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելի հայկական զինված ուժերն են:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...