Հասարակություն
Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 20 մլն դրամ գրավը
Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Միաժամանակ, նրա նկատմամբ կիրառվել է նաև 20 մլն դրամ գրավը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան:
Իսկ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանին ազատ են արձակել 1 միլիոն դրամի գրավի դիմաց, լրատվամիջոցին հայտնել է Ալոյանի պաշտպան Լևոն Սահակյանը։
Հիշեցնենք, որ Ալթունյանը և ևս 4 անձ մեղադրվում են 2019-2021 թվականների ընթացքում խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ հափշտակելու գործով։ Նրան մեղադրանք է առաջադարվել նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ ՔԿ-ն երեկ հայտարարեց, որ Ալթունյանը ձերբակալվել է։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից հայտնում են, որ սահմանված չափանիշներին չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 11:00-ի դրությամբ
«Ապագայի» սննդամթերքը վաճառքի չի հանվել. ՍԱՏՄ
Ադրբեջանական ԶԼՄ-ները քաղաքացիների տեղափոխումը փորձում են ներկայացնել որպես զինծառայողների տարհանում
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ
Փրկարարները շանը դուրս են բերել գետից
ՏԵՍԱՆՅՈւԹ. Կապված ձեռքերով ակցիա՝ Սուրբ Աննա եկեղեցու մոտ
5.0