Պուտինը հայտնվել է փակուղու մեջ. Գերմանիայի ՊՆ նախարար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է փակուղու մեջ Ուկրաինայի դեմ պատերազմում, որն ավելի ու ավելի մեծ վնաս է հասցնում երկրին։ Ինչպես հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան, այս մասին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է «Ռամշտայն» ձևաչափով նիստի բացմանը։
«Պուտինը հայտնվել է փակուղու մեջ։ Նրա հարձակումն Ուկրաինայի վրա հսկայական վնասներ և կորուստներ է հասցրել իր իսկ բանակին։ Կրեմլը տեսնում է, թե ինչ բացասական հետևանքներ կան իրենց համար։ Ուկրաինան ավելի ու ավելի է վնաս հասցնում Ռուսաստանին»,- ասել է նա։
Պիստորիուսն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում վերսկսել բանակցությունները, սակայն Պուտինն ընտրում է էսկալացիան։
«Նա (Պուտինը) և այս էսկալացիան ուղղված են անմիջապես ուկրաինացի ժողովրդի և արևելքում ՆԱՏՕ-ի մեր գործընկերների դեմ։ Պուտինը չի ցանկանում մտածել մարտի դաշտում իր պարտությունների մասին, և նա, չնայած կորուստներին, ցանկանում է շարունակել պատերազմը»,- հայտարարել է գերմանացի նախարարը։
Նա նշել է, որ Կիևի աջակցությունը շարունակվելու է նաև ապագայում։ Նրա խոսքով՝ դա միակ ուղին է, որով Ուկրաինան կարող է ընդլայնել իր հաջողությունը մարտի դաշտում։
«Մենք նույնպես պետք է համակարգենք մեր աջակցությունը։ Եվ հենց սա է այսօր ամենակարևորը։ Ուստի մեր նիստը վերաբերելու է այս կարևոր հարցերին»,- նշել է Պիստորիուսը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...