Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ
Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը դիմել է դատարան՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել։
«Հարգելի հայրենակիցներ, մայիսի 18-ին ՀՀ վարչապետի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից իմ նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունս պաշտպանելու համար դիմել էի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չեմ ունեցել, բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով, և այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Նշեմ, որ իմ դեմ նախաձեռնած քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...