Ճշտել եմ՝ Աննա Հակբյանի անունը եղե՞լ է ընտրողների ցուցակում, պատասխանել են՝ այո՛, եղել է․ ԿԸՀ քարտուղար
ԿԸՀ իրավիճակային կենտրոնը ստացել է մի շարք ահազանգեր, այդ թվում՝ մի դեպքի մասին, երբ ընտրողին քվեարկությունից հետո հարցրել են, թե ում օգտին է քվեարկել, ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ Ժիրայր Կարապետյանը։
Հիշեցնելով, որ արգելվում է ընտրողին հարցնել, թե ում օգտին է քվեարկել՝ Կարապետյանը նկատեց՝ նման դեպքերում կարող է քրեական պատասխանատվություն առաջանալ։
Ըստ ԿԸՀ անդամի՝ եղել է նաև ահազանգ Երևանում գրանցված օտարերկրյա ընտրող քաղաքացիների հայերեն չիմանալու և կարդալ չկարողանալու մասին։ Կարապետյանի խոսքով՝ նման դեպքում հանձնարարվել է ՏԸՀ ներկայացուցիչներին ընթերցել նրանց համար քվեաթերթիկների բովանդակությունը, առաջարկ է արվել հիշել իրենց նախընտրած թեկնածուի համարը և քվեարկելիս առաջնորդվել թվով:
Ըստ elections.am-ում հրապարակված ընտրողների ռեգիստրի՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրանցված է Կենտրոնի ընտրատեղամասերից մեկում, սակայն ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ քվեարկել է 8/16 ընտրատեղամասում։
«Ազատությունը» հետաքրքրվել է Կարապետյանից, թե ինչպես կպարզաբանի նման ընտրությունը, ԿԸՀ անդամը պատասխանել է, որ առաջին անգամ է ստանում նման տեղեկություն և ճեպազրույցից հետո կպարզի՝ ինչու է նման բան տեղի ունեցել և կներկայացնեն լրագրողներին:
Ավելի ու ԿԸՀ քարտուղարը պարզաբանեց․ - «Ես անձամբ զանգահարել եմ ԿԸՀ նախագահին, նա էլ ճշտել է տեղամասային ընտրատարածքային հանձնաժողովից, թե արդյոք Աննա Հակբյանի անունը եղե՞լ է ընտրողների ցուցակում, պատասխանել են՝ այո՛, եղել է»։
Ըստ Սմբատյանի՝ elections.am-ում տեղադրված են ընտրությունից 40 օր առաջ ստուգված նախնական ցուցակները, քանի որ ՏԻՄ ընտրությունների դեպքում չկա վերջնական ցուցակը elections.am կայքում տեղադրելու պահանջ, հետևաբար վերջին ավելի քան 1 ամսվա փոփոխությունները կարող են արտացոլված չլինել այդ ցուցակում:
ԿԸՀ քարտուղարի խոսքով՝ տեղամասերի պատերին փակցված են վերջնական ցուցակները, դրանք տեղադրված են նաև police.am կայքում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Աննա Հակոբյանը գրանցված է կառավարական ամառանոցում, բայց քվեարկել է 8/16 ընտրատեղամասում։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...