Աշխատանք է տարվում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ
Աշխատանք է տարվում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Տեղեկացնում ենք նաև, որ միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
Նույն հաղորդագրության մեջ նաև տեղեկացվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները համաձայնություն են տվել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով համաժամանակյա հումանիտար բեռնափոխադրումներ իրականացնելու առաջարկին։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսմանը ՌԴ ներգրավվածության մասին
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է 2 ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցու...
Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, ՌԴ-ն զսպվածության կոչ է անում. Պեսկով
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախա...
Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները կսկսենք. թուրք նախարար
«Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին»: Այս մասին, թուրքական լրա...
Կպաշտպանի՞ Ռուսաստանը Հայաստանին նրա վրա հարձակման դեպքում. ինչ է պատասխանել Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հարցին, թե Ռուս...