Արցախի ՊՆ հաղորդագրությունն՝ Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին` ժամը 13:55-ի սահմաններում փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի առջև, իսկ ժամը 15։10-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 17–ին` ժամը 00։30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հիշեցնենք` Ադրբեջանը ոչ միայն պարբերաբար խախտում է հրադադարը, այլև կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, փոխվել է նաև այդ կեղծ հաղորդագրությունների բնույթը։ Եթե ադրբեջանական կողմը նախկինում ՊԲ-ին ներկայացնում էր հրադադարը խախտելու կամ զենք-զինամթերքի փոխադրման կեղծ մեղադրանքներ, ապա այժմ հնչեցնում է դիվերսիոն գործողություններ իրականացնելու կամ այդպիսի գործողությունների նախապատրաստություն կատարելու վերաբերյալ շինծու մեղադրանքներ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն...
Ադրբեջանական զինուժը փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը․ ՊԲ
Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային...
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ․ ՊԲ
Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականան...
Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Սեպտեմբերի 14- ին ժամը 15 ։10֊ից ժամը 16։ 20֊...