The Jerusalem Post-ը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ցանկը

Իսրայելական The Jerusalem Post թերթը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ցանկը՝ բաղկացած 52 անունից, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցրել է ChatGPT չաթբոտի սեփականատեր ամերիկյան Open AI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը: Այս մասին գրում է Ria.ru-ն` հավելելով, որ  այս տարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին չի ընդգրկվել ամենաազդեցիկ հրեաների ցուցակում: 

 

Նշվում է, որ պարբերականն աշխարհի ամենաազդեցիկ հրեաների իր տարեկան վարկանիշը հրապարակում է այս օրերին նշվող հրեական Նոր տարվա՝ Ռոշ Հաշանա տոնի կապակցությամբ։

Վարկանիշում երկրորդ տեղում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երրորդն ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն է։ Հատկանշական է, որ չորրորդ տեղում են իսրայելական ընդդիմադիր շարժման առաջնորդները, այդ թվում՝ Շիկմա Բրեսլերը, որն ամեն շաբաթ ելույթ է ունենում Թել Ավիվում բազմահազարանոց հակակառավարական ցույցերին:

Ցանկը եզրափակում է ռուսական «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը, որը ներառվել է «հետմահու»։

Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակում կա 52 հորիզոնական, որոնք զբաղեցրել են ինչպես Իսրայելում, այնպես էլ արտերկրում բնակվող հրեա քաղաքական, հասարակական գործիչներ, գիտնականներ և արվեստագետներ։

Քաղաքականություն