ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում պարեկային ոստիկանության համար հետագայում ձեռք կբերվի միայն էլեկտրական շարժիչով մեքենաներ
Հայաստանում էլեկտրոմոբիլների նկատմամբ ընկալումն աճում է, և դա լավ լուր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երևանում պարեկային ոստիկանությունն արդեն օգտագործում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Արդեն Երևանում առաջին էլեկտրական շարժիչով ավտոբուսն է դուրս եկել երթուղի: Մենք պայմանավորվել ենք, որ Երևանում պարեկային ոստիկանության համար հետագայում մեքենաներ ձեռք բերելիս ձեռք կբերենք միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Հետո փորձնական կկիրառենք նաև մարզերում: Այս պահին դժվարություններ կան լիցքավորման հետ կապված, որովհետեւ կան գործիքներ, որոնք շատ արագ՝ 30-40 րոպեում լիարժեք լիցքավորում են մարտկոցները: Այսօր մեր քաղաքացիները հիմնականում իրենց տների վարդակներից են գիշերային ժամերին լիցքավորում, որն ավելի երկար է տեւում: Շուկան վստահաբար այս հարցը կկարգավորի»,-ընդգծեց Փաշինյանը:
Նշենք, որ 2021-2022 թվականների ընթացքում տեղադրվել և ներկայումս հանրապետության տարածքում կիրառվում են 100 լիցքավորման կայաններ, որոնց միջոցով հնարավոր է լիցքավորել միաժամանակ 150 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը ավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծման և օտարման դեպքում ավելացված արժեքի հարկից ազատման մասով գործող կարգավորումը ևս մեկ տարով երկարաձգել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը` թուրք նախարարի՝ «Զանգեզուրի միջանցք» ասվածի մասին հայտարարության վերաբերյալ
Հայաստանի համար անընդունելի է և «կարմիր գիծ է» Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց մեկ տարի առաջ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհերի հիշատակը
ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց 1 տարի առաջ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհերի հիշատակը։ 2022 թվականի այս օր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը զորքեր է կուտակում Արցախի շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով․ վարչապետ
Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, կառավարության նիստի մեկնարկին այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳ փոխնախարարի անդրադարձը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հայտարարությանը
Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի...