Հակատանկային ական և մոտ 200 գրամ սնդիկ՝ դպրոցի փոխտնօրենի աշխատասենյակում․ աշակերտները տարհանվել են
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում․ ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3-րդ հասցեում գործող 139 դպրոցում հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները դպրոցից տարհանել են աշակերտներին, իսկ փրկարարներն էլ փոխտնօրենի աշխատասենյակում՝ պահարանի մեջ, հայտնաբերել են հակատանկային ական և ապակե տարրայի մեջ մոտ 200 գրամ սնդիկ։
Ինչպես գրում է կայքը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ հանգամանքներում են նշված իրերը հայտնվել փոխտնօրենի աշխատասենյակում։
[703d3cd63fd1c9af677605ac81734a36.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահ...
Արցախից հայտնել են, թե ինչ սկզբունքով են բաշխվելու ՌԴ օգնության փաթեթները
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված...
Վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ներմուծող վարորդների հետ ՊԵԿ-ից առայժմ որևէ մեկը չի հանդիպել
Վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ներմուծող վարորդների հետ, որոնք բողոքում են նոր նախագծից, ըստ որի վրացական պետհամա...
Մի քանի օր Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
Սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է...