Վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ներմուծող վարորդների հետ ՊԵԿ-ից առայժմ որևէ մեկը չի հանդիպել
Վրացական համարանիշներով ավտոմեքենաներ ներմուծող վարորդների հետ, որոնք բողոքում են նոր նախագծից, ըստ որի վրացական պետհամարանիշերով մեքենաներով Հայաստան մուտքի ժամանակ ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է որպես գրավ վճարեն մաքսազերծման ամբողջ գումարը, ՊԵԿ-ից առայժմ որևէ մեկը չի հանդիպել: Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից, որին հայտնել են վարորդները:
Նշենք, որ նրանք օգոստոսի 28-ին բողոքի ակցիա էին իրականացնում ՊԵԿ-ի դիմաց՝ պահանջելով չեղարկել քննարկման փուլում գտնվող օրենքի ընդունումը։
Նրանք նշել էինք, որ նոր նախագծով մաքսային գրավի ամբողջ գումարը պետք է միանգամից թողնվի դեպոզիտ, որը դուրս գալուց հետ է վերադարձվելու:
Հիշեցնենք, որ այս թեմայի առնչությամբ այսօր ԱԺ նիստում ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանն ասել էր, որ կարգավորումը չի ենթադրելու, որ վրացական համարանիշներով մեքենաները պետք է պարտադիր մաքսազերծվեն.
«Հարցը վերաբերում է այն թեթև մարդատար ավտոմեքենաներին, որոնք ժամանակավոր՝ մեկ տարով, ներմուծվում են Հայաստան: Ժամանակավոր ներմուծման պայման է հանդիսանում նաև նախապես ապահովում ներկայացնելը: Քանի որ մեկ տարին անցնելուց հետո այդ մեքենաները շարունակում են մնալ Հայաստանում, կառավարությունում քննարկվում է հարցի լուծման մի շարք տարբերակներ: Դա ոչ թե վերաբերելու է այն մեքենաներին, որոնք ներմուծվել են և պետք է պարտադիր մաքսազերծվեն, այլ ՊԵԿ-ի առաջարկն է այդ ապահովագրական ծածկույթը որպես ապահովում ներկայացնելու փոխարեն, կանխիկ գումարով դեպոզիտ ներկայացնել: Սա է եղել կարգավորումը, հարցը քննարկման փուլում է»:
Նմանատիպ հոդվածներ
Մի քանի օր Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
Սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է...
ՔԱՐՏԵԶ․ Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահ...
Խուզարկվում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողների տունը
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանի տանը խուզարկություն է արվում։ Այս մասին տեղեկանում ենք A...
Արցախից հայտնել են, թե ինչ սկզբունքով են բաշխվելու ՌԴ օգնության փաթեթները
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված...