«Գավառում երեխայի նկատմամբ բռնության դեպքի կապակցությամբ հարցում էի ուղարկել գլխավոր դատախազին». Արսեն Թորոսյան
Վերջերս Գավառ քաղաքում երեխայի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի կապակցությամբ հարցում էի ուղարկել գլխավոր դատախազին, որի պատասխանը ստացել եմ Քննչական կոմիտեից: Հանրային հաշվետվողականության և անհատի ու հանրության համար հարցի խիստ կարևորության տեսանկյունից հարկ եմ համարում կիսվել այդ նամակները ձեզ հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Խնդրում եմ Ձեզ պարզաբանել, թե արդյոք քննության առարկա է դարձել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու հանգամանքը, որը հանգեցրել է նման ծանր հետևանքների` հաշվի առնելով, որ ըստ տարածված լուրերի այդ ընտանիքում արդեն իսկ արձանագրված է եղել սեռական բռնության դեպք հենց նույն երեխայի նկատմամբ: Մասնավորապես արդյոք քննության առարկա է դարձել և քրեաիրավական գնահատական է տրվել համապատասխան համայնքապետարանի, սոցիալական պաշտպանության ծառայության և ոստիկանության ծառայողների գործողություններին կամ անգործությանը և արդյո՞ք այս մասով կան մեղադրյալներ, թե` ոչ:
Եթե վերոգրյալ հարցերը քննության առարկա չեն հանդիսացել, խնդրում եմ պարզաբանել, թե՞ ինչու, քանի որ ըստ էության պետության պարտավորությունների մեջ մտնում է ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած ընտանեկան կամ սեռական բռնությունների բացահայտումը, այլ նաև դրանց կանխարգելումը, հատկապես երբ դրանց ռիսկը մեծ է արդեն իսկ խոցելի ընտանիքներում»,- գրել է պատգամավորը:
Եվ այդ մասով պատասխանը հետևյալն է.
Քրեական վարույթով իրականացվում են անհետաձգելի վարութային գործողություններ, կատարվում է համակողմանի և անաչառ նախաքննություն այդ թվում Ձեր հարցման մեջ նշված հանգամանքների շուրջ։
Չմիջամտելով նախաքննությանը, այնուամենայնիվ ես անձամբ և վստահ եմ շատերը ակնկալում են իմ նշած հարցերի պատասխանները, որպեսզի պետական գերատեսչությունները նույնպես զգան պատասխանատվության իրենց չափը և արդյունավետորեն կանխարգելեն նման դեպքերը:
[a92870a9de61c6f5d21e8d4015073e48.jpg]
[cb400970bd446e06568b484d24cdbaa8.jpg]
[7c7b42b98fd66394f3bc13796861b056.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գր...
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, 41 չվերթ է հետաձգվել։ Սա բխում է Yandex-ի տվյալներից: Այս մասին...
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներն ըստ տեղամասերի
Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ըստ տեղամասերի. 6/47 ընտրատեղամ...
ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը
Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած...