Տնտեսություն

Արևային կայաններ՝ արջերի կողմից տնային տնտեսությունների վրա հարձակումները կանխելու համար

Արևային կայաններ՝  արջերի կողմից տնային տնտեսությունների վրա հարձակումները կանխելու համար

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է եղել` տեղում ծանոթանալու մարզի Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում մարդ-արջ կոնֆլիկտի մեղմացման և հատուցման միջոցառումների ներկայացմանը: Հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Նախարարը հուլիս ամսին այցելել էր վերոնշյալ բնակավայրեր, ծանոթացել արջերի հարձակումների արդյունքում բնակիչների կրած վնասներին և խոստացել հիմնավոր լուծումներին զուգահեռ, կարճ ժամանակում խնդրին միջնաժամկետ լուծում տալ: 

Այսօր արդեն Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից արջերի կողմից առավեկ հաճախ հարձակումների ենթարկված տնային տնտեսություններին տրամադրվել են էլեկտրական հովիվներ, որոնք օգնում են կանխել վայրի կենդանու մուտքը այգիներ և բնակելի տարածքներ: 

Վայոց ձորի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ նախարարը գործընկերներին է ներկայացրել խնդրի լուծման շրջակա միջավայրի նախարարության տեսլականը, այս ընթացքում իրականացված քայլերը և հույս հայտնել, որ մարզպետարանի և միջազգային գործընկերների գործուն աջակցությամբ խնդիրը վերջնական լուծում կստանա: 

Նախարարը տեղեկացրել է, որ սրանով խնդրի լուծումը չի համարվում վերջնական տրված․«աշխատանքները շարունակվում են» - ասված է հաղոդրագրության մեջ։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250