Տնտեսություն

Ղրիմը մնացել է առանց բենզինի

Unknown 1 րոպե 389 դիտում
Ղրիմը մնացել է առանց բենզինի

Վերջին մեկ ամսում Ղրիմում գազալցակայաններում պարբերաբար բենզինի պակաս է նկատվում։ 
 

Վերջերս թերակղզու տարածքում գործող վառելիքային ընկերություններից մեկի հաճախորդները հաղորդագրություններ են ստացել, որում կոչ է արվում վառելիք մթերել ապագա օգտագործման համար՝ որոշակի տեսակի վառելիքի մատակարարման հնարավոր ընդհատումների պատճառով։ 

Ղրիմի տարբեր քաղաքների բնակիչները խոսում են այն մասին, որ բենզինը պարբերաբար անհետանում է Ղրիմի բոլոր հիմնական վառելիքային ցանցերի բենզալցակայաններում՝ ATAN, TES, RedPetrol և Grifon: 

Խոսակցություններն այն մասին, որ Ղրիմում կարող են լինել վառելիքի և քսանյութերի մատակարարման ընդհատումներ, ծագել են հուլիսի 17-ին Կերչի նեղուցով անցնող կամրջին Ուկրաինայի ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո։ Երկու հզոր պայթյունների հետևանքով վնասվել է կամրջի ավտոմոբիլային հատվածը։ Երկաթուղային հատվածը մնացել է անվնաս, սակայն դրա երկայնքով տանկերով վառելիքի մատակարարումը դադարեցվել է։ 

Բենզալցակայանների ցանցերը նույնպես հայտարարություններ են տարածել, որ Ղրիմում վառելիքի պակաս կա։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250