Վրաստանի նախագահի պաշտոնանկության գործընթացը մեկնարկել է
Ընթացակարգային հարցերի եւ կանոնների խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է մեծամասնության պատգամավորների ստորագրությունների իսկությունը, որոնք անհրաժեշտ են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի ընթացակարգը սկսելու համար:
Իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարել է Զուրաբիշվիլիի իմպիչմենտի ընթացակարգի մեկնարկի մասին այն բանից հետո, երբ նա օգոստոսի 31-ին առանց կառավարության հավանության արտասահմանյան շրջագայություն է սկսել: Կուսակցությունը հայտարարել է, որ Զուրաբիշվիլին գործում է «արմատական ընդդիմության» հետ համատեղ եւ միայն խանգարում է Վրաստանի եվրաինտեգրմանը, իսկ նախագահի աշխատակազմում հայտարարել են հակառակը:
«Նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին որոշումն ընդունվել է այն պատճառով, որ նախագահը կոպտորեն խախտում է Սահմանադրությունը»,-ասել է Ընթացակարգային հարցերի եւ կանոնների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Կադագիշվիլին:
Ընդհանուր առմամբ հավաքվել են խորհրդարանական մեծամասնության 80 պատգամավորների ստորագրություններ։
Եթե Սահմանադրական դատարանը հաստատի նախագահի կողմից Սահմանադրության խախտումը, ապա 10 օրվա ընթացքում խորհրդարանը ձեռնամուխ կլինի դատարանի եզրակացության քննությանը: Այնուհետեւ 30 օրվա ընթացքում պետք է որոշում կայացվի հարցը քվեարկության դնելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանը չի վախենում, որ, ի դեմս Հայաստանի, դաշնակից կկորցնի». Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ԱՄՆ-Հայաստան խաղաղապահ վարժանքներին, և...
Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցնե...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...