ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկն առկա է. փոխնախարար
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է սահմանային լարվածությանը։ Նա նշել է, որ ՊՆ-ն սահմանին ադրբեջանական կուտակումների մասին տեղեկատվություն հայտնել է, նաև հորդորել հետևել պաշտոնական լրահոսին։
Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն ասել է.
«Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երևում է, և հրետնային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է: Ավելորդ չեմ ցանկանում ևս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետևեք, մենք պարբերաբար որոշակի սրումների կամ ընդհուպ փոքր հրաձգային զենքից կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք: ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն մենք, որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալցիային, առհասարակ, ռազմական մեծ գործողություններին չհասնի»:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զինուժը գնդակոծում է Ստեփանակերտի մատույցները. ոչ պաշտոնական
Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանը գնդակոծում է Ստեփանակերտի ծայրամասերը։ Ըստ տարածված տեսանյութի քաղաքում օդային տագնապ է...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրութ...
Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում չեն կատարել և ականներ չեն տեղադրել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ակ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրա...