ՊԲ ստորաբաժանումներն այսօր շան վզին չեն ամրացրել պայթուցիկ սարք և չեն ստիպել անցնել ադրբեջանական կողմ
Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն, ամբողջությամբ հորինված է և կեղծիք:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում էին, որ այդպիսի դեպք էր տեղի ունեցել: Հերթական անգամ մոլորեցնելով իրենց հանրությանը` ադրբեջանցիները իրենց տիրույթում տարածում էին այս շան լուսանկարը:
[651c9ecf5ef16ff107b3cda2bc1b7434.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրութ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրա...
Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում չեն կատարել և ականներ չեն տեղադրել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ակ...
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին կեղծ լուր է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին կեղծ լուր է տարածել։ Այս հայտարարությունն արել է Արցախի պաշտպանության նախա...