ՆԱՏՕ-ն կանցկացնի սառը պատերազմից ի վեր ամենալայնամասշտաբ զորավարժությունները․ Financial Times
ՆԱՏՕ-ն պլանավորում է հաջորդ տարի անցկացնել սառը պատերազմից ի վեր ամենամեծ համատեղ հրամանատարական զորավարժությունները։ Այս մասին գրում է Financial Times պարբերականը։
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում շուրջ 40 հազար զինվոր վարժանքներ կանցկացնի՝ փորձելով հետ մղել հնարավոր ռուսական հարձակումը դաշինքի անդամներից որևէ մեկի վրա։
«Հաստատական պաշտպան» (The Steadfast Defender) զորավարժություններին կմասնակցի 41 000 զինվոր, ավելի քան 50 նավ, կիրականացվի 500-700 մարտական թռիչք։ Զորավարժությունները նաև առաջինը կլինեն տեխնիկական կարողությունների առումով, կօգտագործվեն իրական աշխարհագրական տվյալներ՝ զորքերի համար ստեղծելու ավելի իրական սցենարներ։
Բացի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 31 երկրներից, զորավարժություններին կմասնակցի նաև Շվեդիան, որի անդամակցությունը դաշինքին դեռ պետք է հաստատվի Թուրքիայի և Հունգարիայի կողմից։
Զորավարժությունները կանցկացվեն Գերմանիայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում 2024 թ․ փետրվարին և մարտին։
Նմանատիպ հոդվածներ
Տեղի է ունեցել հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը
Երևանում մեկնարկել են «Արծիվ գործընկեր –2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է AFP–ն։&nbs...
ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին մանրամասներ է ներկայացրել
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություն...
Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը․ ՊԲ
Արցախի պաշտպանության նախարարությունը, որ Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը։ «Սեպտեմբերի 13- ին` ժամը 11...