Տեղի է ունեցել հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը
Երևանում մեկնարկել են «Արծիվ գործընկեր –2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է AFP–ն։
«Այսօր տեղի ունեցավ «Արծիվ գործընկեր-2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունն»,– AFP գործակալությանը հայտնել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մեկնարկում են հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին մանրամասներ է ներկայացրել
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություն...
Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը․ ՊԲ
Արցախի պաշտպանության նախարարությունը, որ Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը։ «Սեպտեմբերի 13- ին` ժամը 11:50-ի...
Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն․ թյուրքագետ
«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետու...