ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ երկրպագուները շնորհավորում են Լուկա Մոդրիչի ծննդյան 38-ամյակը
Հայ երկրպագուները շնորհավորել են խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ծննդյան 38-րդ տարեդարձը։
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։
«Այժմ մեզ սպասվում է արտագնա խաղ, թերևս՝ ամենադժվարը: Երկուշաբթի օրը պետք է լուրջ լինենք։ Հայաստանի հավաքականը որակյալ ֆուտբոլ է ցուցադրում։ Նրանք հաղթել էին նաև Ուելսին: Մեզ համար նրանց ոչ-ոքին լավ արդյունք է, բայց և արդյունք, որը ապացուցում է, որ պետք չէ թերագնահատել Հայաստանի հավաքականը և այնտեղ պետք է շատ զգույշ խաղալ»,- ասել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը:
Ինչպես հայտնել էինք՝ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այս գիշեր Թուրքիայից վերադարձել է հայրենիք։ «Զվարթնոց» օդանավակայանում ազգային թիմին դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ ՖԱՖ շարժումից։
Հիշեցնենք, որ Թուրքիա - Հայաստան խաղն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք՝ հայ և խորվաթ երկրպագուների միջև «Հանրապետականում»
«Հանրապետական» մարզադաշտում հայ և խորվաթ երկրպագուների միջև ծեծկռտուք է եղել: Այս մասին է վկայում տեսանյութը, որը հրապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի դրոշը սավառնեց «Հանրապետական» մարզադաշտում. Հայաստան–Խորվաթիա
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք՝ մրցավայրում. ՀՖՖ–ն հրապարակել է Թուրքիա–Հայաստան խաղի լավագույն պահերը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է մեր հավաքականի Թուրքիա մեկնելը, նախաղային վիճա...
Մեկնարկել է Հայաստան – Խորվաթիա հանդիպումը
Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրում ընթանում է Հայաստանի և Խորվաթիայի հավաքականների...