Բաքվից կապ են հաստատել ու սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի. Բաբայան
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել` նշելով.
«Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի:
Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»։
Համակողմանիորեն գնահատելով ներքին և արտաքին քաղաքական միջավայրը՝ հայտարարում եմ, որ Արցախի ճակատագիրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտարերկրյա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը»,- ասվում է Սամվել Բաբայանի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...
Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի
Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից &nb...
Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ-ն` Մարոկկոյում տեղի ունեցածի մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղ...