Հասարակություն

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ռուսական հումանիտար բեռի մասին

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ռուսական հումանիտար բեռի մասին

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

 

«Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուսական Կարմիր Խաչը ուտելիքներով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով բարձվել է ՌԴ –ի տարածքում ու հիմա Ադրբեջանի տարածքով շարժվում է դեպի Աղդամ: Կարելի է ենթադրել, որ Աղդամից թույլ են տալու ռուսական ապրանքները մտնեն Արցախ: Դրանից հետո Ադրբեջանը հավանաբար խոստացել է բացել Լաչինի միջանցքը:

 

Իմ տպավորությամբ, սա միջանկյալ լուծում է, վստահորեն առաջարկվել է ռուսական կողմից ու ընդունվել Ադրբեջանի ու Արցախի կողմից: Փաստացի, Արցախը չի ընդունում ադրբեջանական ապրանք, ներս չի թողնում իրենց Կարմիր Մահիկի կազմակերպությանը, բայց արգելապատնեշները քաշում են ռուսական Կարմիր Խաչի ու ՌԴ ապրանքների համար: Ադրբեջանը դա համարում է ձեռքբերում, Արցախն էլ ցույց է տալիս, որ հավատարիմ մնաց իր դիրքորոշմանը՝ չընդունել ադրբեջանական ապրանք:

Հուսամ՝ հետո իսկապես կբացվի Լաչինի միջանցքը:

Այդուհանդերձ, դառը փորձը ցույց է տալիս, որ «սատանան դետալների» մեջ է: Մնում է հույս ունենալ, որ ամեն կետ պայմանավորվել են հստակ ու Ադրբեջանը վերջում հետ չի կանգնի իր խոստումներից»,- նշել է նա։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական Կարմիր խաչը Ակնայի ճանապարհով մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250