Ստեփանակերտում կտրոնները բաժանել են, սակայն խանութներում հաց չկա
Ստեփանակերտում պարենային իրավիճակը օր օրի ավելի խայտառակ է դառնում։ Այսօր առավոտից հաց չկա։ Կտրոնները բաժանել են, սակայն խանութներում հաց չկա։ Առավոտվա ժամը չորսից հացի խանութների առաջ հերթեր էին։ Բայց հաց այդպես էլ չբերեցին։ Մարդիկ կտրոնները ձեռքին շրջում են քաղաքով մեկ։ Մայրիկները ձեռնունայն տուն են գնում։ Ասօր դպրոցականների մայրիկների մի մասը երեխաներին չի արթնացրել, դպրոց չի ուղարկել, որովհետև կերակուր չունեն։
«Առավոտյան երեխային չեմ արթնացրել։ Թեյ չկա, ոչ մի քաղցր չկա, հաց չկա, ձու չկա, կաթնամթերք չկա։ Արցախի մայրիկները չեն դժգոհում։
Իրականությունն են ասում։ Այսօր էլ երեխայիս դպրոց չեմ ուղարկել, որովհետև հոսանքը անջատել են ժամը 07։00-ից 09։00-ը։ Վառարան չունեմ, փայտ չունեմ, մի բաժակ գոլ ջրով մինչև ժամը 13․00 երեխան դպրոցում ո՞նց մնա։ Նորից գնացի հացի ու էլի դատարկաձեռն տուն եկա», - գանգատվում է Անի Մանգասարյանը Ստեփանակերտից։
Մարինե Ղահրիյանն էլ արցախցի դպրոցականի լուսանկար է հրապարակել հացի հերթում իր ՖԲ էջին ու գրել․
«Առավոտյան ոտքով կիլոմետրերով ճանապարհ գնալուց հետո սոված գալիս է դպրոցից և հացի հերթ կանգնում։ Նույնիսկ շորերը չի փոխել։ Նստած սպասում է։ Մեկ-մեկ գիրքն է բացում մի բան կարդալու համար, մեկ-մեկ էլ նայում, որ հերթից հանկարծ առաջ ընկնող չլինի»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը
Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած...
«Քանի՞ մարդ դեռ պետք է մահանա, որպեսզի աշխարհը սկսի նկատել». CNN-ն անդրադառձել է Լաչինի շրջափակմանը
CNN-ը լայնածավալ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբ...
Դրամանենգության դեպք Տաշիրում. կեղծ 20-հազարանոցով մեքենան լիցքավորել է ու դիմել փախուստի
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17.35-ին, ծառայություն իրականացնող Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի մի բենզալցակայանի աշխատ...
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը
Մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալբերտ Ազարյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի...